ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

2017-ին ՄԻԵԴ-ը կկայացնի Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը

2017-ին ՄԻԵԴ-ը կկայացնի Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռը
07.11.2016 | 17:07

Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ-ում ներգրավվել է որպես 3-րդ կողմ և սպառիչ ներկայացրել է իր դիրքորոշումը թե Հունգարիայի կառավարության, թե Ադրբեջանի նախագահի գործողությունների վերաբերյալ՝ հայտարարել է ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը տված հարցազրույցում:

«Մենք հիմնավորել ենք, որ Հունգարիայի կառավարության գործողություններն ուղղակիորեն հանգեցրել են եվրոպական կոնվենցիոն իրավունքների և միջազգային փաստաթղթերի խախտմանը: Միաժամանակ հիմնավորել ենք, որ Ադրբեջանի կառավարության, իսկ ավելի շատ՝ Ադրբեջանի նախագահի գործողությունը՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը, ինքնին, որպես առանձին ակտ, խախտել է եվրոպական ամենակարևոր արժեքը՝ կյանքի իրավունքի նկատմամբ հարգանքը: Եվ ես համոզմունք ունեմ, որ մենք առնվազն եկող տարվա մեջ կունենանք վճիռ: Հույս ունեմ, որ այդ վճռով հստակ կարձանագրվի և հունգարական կառավարության, և հատկապես Ադրբեջանի նախագահի գործողությունների անօրինականությունը, և կոնվենցիոն հակասությունը»,- ասել է Գ. Կոստանյանը:

Դիտվել է՝ 1366

Մեկնաբանություններ